News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի Մարկ Բոմոնթը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 79 օրում երկրագունդն անցնելով հեծանիվով: Հեծանվորդն անցել է 29 հազար կմ 16 երկրների տարածքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

34-ամյա ռեկորդակիրը ամեն օր հեծանվի ոտնակները պտտեցրել է 16 ժամ: Նա օրական անցել է 370 կմ:

Բոմոնթն ուղեւորվել է Փարիզից եւ անցել Ռուսաստանով ու Մոնղոլիայով մինչեւ Պեկին: Նա անցել է Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ ԱՄՆ-ն, այնուհետեւ Ֆրանսիա է վերադարձել Պորտուգալիայից:

Հեծանվորդը սեփական ռեկորդը գերազանցել է 44 օրով: 2008 թվականին շոտլանդացին արդեն երկրագունդն անցել էր հեծանվով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ