News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Օպտիկայի հայկական տարածքային կոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանին շնորհվեց Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը Տոկիոյում անցկացված Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics, ICO) 24-րդ կոնգրեսի պլենար նիստի ընթացքում: Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է 2015թ-ին «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարեւոր նվաճումների եւ Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

Կոնգրեսի պլենար նիստի ընթացքում Արամ Պապոյանը 500–ից ավելի լսարանի առաջ հանդես է եկել մրցանակի թեմայի վերաբերյալ «Selective Reflection of Light as a Spectroscopic Tool» 30 րոպեանոց զեկուցմամբ: Նա կոնգրեսի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ոլորտի առանցքային ներկայացուցիչների հետ: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի նվաճումներն ու ներուժը օպտիկայի եւ ֆոտոնիկայի ասպարեզում եւ միտված են նպաստելու մեր երկրում ոլորտի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը»,- ասաց Արամ Պապոյանը:

Կոնգրեսի բացման արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կայսրուհի Միչիկոյի հետ: Բացման արարողությունից հետո Ճապոնիայի կայսրն ու կայսրուհին կազմակերպել են ընդունելություն պաշտոնատար անձանց համար, որին հրավիրվել է նաեւ Արամ Պապոյանը:

Տպել
Ամենաշատ