Կոտայքի մարզում բացահայտվել է խարդախության դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից։
Պարզվել է՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչ Արամայիս Օհանովը Կոտայքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից միս է գնել, սակայն գումարը չի վճարել։ Նրանք ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո պարզվել է, որ շուրջ 13 միլիոն դրամի չափով միս է գնել՝ խոստանալով գումարը վճարել, սակայն անհետացել է։
Կոտայքի մարզի իրավապահները նրան օրերս հայտնաբերել են։ Խարդախության դեպքով հարուցվել է քրեական գործ։ Քննություն է կատարվում