News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կալանավորված Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի, դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ դատախազ Սեւակ Շհոյանի գործն ուղարկվել է դատարան: Այն կքննվի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ ՀՔԾ-ի՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Աղվան Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (2 դրվագ),

Վանիկ  Վարդանյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի    4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով,

Սեւակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,

Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),

Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի     3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),

Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),

Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի   1-ին մասով,

Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,

Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի    1-ին մասով,

Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի     1-ին մասով,

Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինի վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ