News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ Երեւանի գարշահոտությունը շոգի պատճառով է։ Այս մասին նա այսօր՝ սեպտեմբերի 19-ին,  հայտարարել է լրագրողների  հետ զրույցում։ Նշենք, որ օրեր առաջ Տարոն Մարգարյանը այլ ուղղությամբ էր մեղադրանքներ հնչեցրել՝ վստահեցնելով, թե ձմերուկի եւ սեխի պատճառով են, որի նկատմամբ հայկական օջախներում մեծ պահանջարկ կա՝ ի տարբերություն այլ երկրների։

«Ամենակարեւորը շոգ եղանակն է, էս տարի աննախադեպ շոգ է եղել, ես համաձայն չեմ, արդեն հոտը նվազել է  «Սանիթեքը» իր աշխատանքները մեծ թափով  սկսել է, օր օրի նկատվում է  դրական տեղաշարժ։ Ոչ մեկս չէր պատկերացնում, որ  մեկ ամսից ավելի ջերմաստիճանը 40 աստիճան պիտի լիներ»։

Նշենք, որ  աղբահանությունից հետո թաղապետարանները պետք է լվանան  աղբամանների հարակից տարածքները, որն էլ հենց  գարշահոտության գլխավոր պատճառն է, սակայն թաղապետարանը  այդ  պարտականությունն այդպե սէլ չկատարեց՝ անկախ ջերմաստիճանից։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ