Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմը տապալել է ադրբեջանական սադրանքը ։
Ինչպես հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը, որտեղ արձանագրված էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել է: