News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամերիկայի Միացյալ Նահանգները, միանշանակ, ընդունակ է ճանաչելու Հայոց  ցեղասպանությունը: Այս մասին սեպտեմբերի 19-ին  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, ակնկալո՞ւմ է նա արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչում Թրամփի վարչակազմի օրոք, կոնգրեսականը հայտնել է. «Մեզանից շատերը չեն դադարի աշխատել այդ ուղղությամբ: Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրության այն բազմաթիվ երկրներին, որոնք արդեն ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ՝ կարեւոր է անել դա:  Եվ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները, միանշանակ, ունի հնարավորություն անել դա: Դա անցյալի սարսափի մասին է, որը մենք պարտավոր ենք ընդունել: Բայց ես նաեւ կարծում եմ, որ մեր այցը վերաբերում է մեր ապագային, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա Հայաստանի եւ բոլոր հայերի օգտին է, եւ բխում է ԱՄՆ շահերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ