News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարկերի նախարարության  Բաքվի Տեղային եկամուտների բաժինը վերականգնել է «Թուրան» գործակալության հանդեպ 2014–2016թթ. սահմանված պատժամիջոցները՝ 37 հազար մանաթի չափով։ Այդ մասին հաղորդում է contact.az–ը։ Այսպիսով, սեպտեմբերի 18–ին  «Թուրան» գործակալության էլեկտրոնային հասցեին երեք նամակ է ստացվել Հարկերի նախարարությունից՝ թվագրված սեպտեմբերի 15–ով։ Դրանցում ասված է, որ գործակալությունը չմարված հարկեր ունի՝ 27 253 մանաթի և չմարված հարկերի տոկոսներ՝ 9.294 մանաթի չափով։ Նույնպիսի բովանդակությամբ նամակներ են ստացվել նաև գործակալության էլեկտրոնային փոստին։

 Նշենք, որ սեպտեմբերի 12 –ին նախարարության նույն բաժնից «Թուրան»–ի հասցեին ստացվել  էր  երեք նամակ՝ թվագրված սեպտեմբերի 11–ով,  որոնցում ասված էր, որ գործակալությունը չունի հարկային պարտավորություններ և տուգանքներ։ Ի՞նչ է կատարվել նախարարությունում նշված օրերին և ինչպե՞ս բացատրել, որ միևնույն գերատեսչությունը, առանց պատճառները բացահայտելու,  180 աստիճանով փոխում է իր դիրքորոշումը, հայտնի չէ։ Հետաքրքիր է, որ հարկային պատժի չեղարկումից հետո գործակալության հաշիվները արգելաբացվել էին։ Պատժամիջոցների վերականգնումից հետո կրկին պետք է սպասել  «Թուրան»–ի հաշիվների արգելափակման։

Տեղային եկամուտների բաժինը «Թուրան» գործակալության դեմ պատժամիջոցներ էր սահմանել դեռևս մայիսին՝ 4 հազար մանաթի չափով 2016–ի համար։ Սակայն «Թուրանի» ղեկավարության բողոքից հետո Հարկային նախարարության վերոնշյալ կառույցը հունիսի վերջին փոխել էր որոշումը։ Օգոստոսի 7–ին նույն բաժինը  2016–ի համար ավելացրել է արդեն 9 հազար մանաթի, իսկ 2014–2016թթ. համար՝ 37 հազար մանաթի  հարկային պարտավորություն և քրեական գործ է հարուցել։ Օգոստոսի 25–ին գործակալության տնօրեն Մեհման Ալիևը ձերբակալվել էր։  Սեպտեմբերի 11–ին նա կրկին ազատ էր արձակվել՝ երկիրը չլքելու ստորագրությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ