News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակից Կարո Եղնուկյանի երեխաներին եւ կնոջը բերման ենթարկելու փաստով ՀՔԾ-ում պետք է քրեական գործ հարուցվի եւ քննություն կատարվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ ոստիկանությունում արձանագրության մեջ գրված է եղել, որ անհայտ քաղաքացին զանգել եւ տեղեկացրել է, որ հստակ տեղեկություններ ունի, որ Կարո Եղնուկյանի երեխաների եւ հարազատների մոտ ռումբ կա, որից հետո նրանց բերման են ենթարկել:

«Այդպիսի հետաքրքիր ու հումորով վարկած միայն ոստիկանոթյունը կարող էր առաջ քաշել, այդպիսի խելացնոր պատճառաբանությամբ տեղափոխում են նրանց եւ ապօրինի 5 ժամ պահում բաժնում, որի իրավունքը չունեն: Հիմա, եթե այդպես է, պետք է հարուցվի քրեական գործ սուտ մատնության համար: Անհայտ քաղաքացին զանգել է ոստիկանություն եւ ասել, որ ինքը հստակ տեղեկություններ ունի, որ Կարո Եղնուկյանի երեխաների ու հարազատների մոտ ռումբ կա:  Իսկ եթե այդպիսի ահազնագ չի եղել, ամբողջ ոստիկանության բաժինը նման բան հորինելու համար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի՝ մարդկանց իրավունքները խախտելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու համար: ՀՔԾ-ում պետք է քրեական գործ հարուցվի եւ քննություն պետք է կատարվի՝ ով է ահազանգի հեղինակը, ահազանգը հորինված է, թե ոչ, եթե ճիշտ է՝ ինչու միանգամից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել,  նրանք պետք է խուզարկվեին եւ եթե որեւէ բան չկար՝ անմիջապս ազատ արձակվեին»,-ասաց նա:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Կարող Եղնուկյանի կինը՝ Ռուզաննան, բռնությամբ է  ոստիկանության բաժին տեղափոխվել. «Կարո Եղնուկյանի կնոջը բերման ենթարկելու ընթացքում քաշքշել են, նրան բռնությամբ են տեղափոխել ոստիկանության բաժին, քանի որ նա չի ցանկացել ենթարկվել, քաշել են նրա թեւերից, սեղմել: Նրանք ընդամենը դուրս են եկել Հանրապետության հրապարակ եւ իրազեկման թերթիկներ են բաժանել համաժողովի մասնակիցներին ի գիտություն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ նրանցից երկուսն էլ՝ Ժիրայր Սեֆիլյանն ու Կարո Եղնուկյանն են»:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը տեղեկացրել էր, որ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանն այսօր Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել:

Նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։

Տպել
Ամենաշատ