News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը:

«Բոլորս էլ գիտենք, որ հայ ազգն աշխատասեր է, սակայն մենք ուզում ենք որ հայերը խելացի աշխատեն, դրա համար ստեղծել ենք ՍՄԱՐԹ մոդել, մտադիր ենք այն կյանքի կոչել 10-15 տարվա ընթացքում: Այս կերպ մենք կարող ենք մեր գյուղական համայնքներում ապրող երեխաների կրթության, սոցիալական եւ առողջապահական հարցերը լուծել, մեր նպատակն հայ գյուղացուն հասանելի դարձնել լավագույն կրթությունն ու մասնագիտական վերաորակավորումը, կապ ստեղծել նրա եւ աշխարհի միջեւ: 20 նմանատիպ կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ է 200 մլն դոլար, սակայն գիտենք շատ հայերի, որոնց գրպանի համար սա մեծ գումար չէ»,- ասաց Գարո Արմենը՝ նշելով, որ այս գումարի ներդրմամբ հնարավոր է փրկել Հայաստանյան գյուղերը:

Տպել
Ամենաշատ