News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Սախալինի մարզի իշխանությունները հաշվում են երկուշաբթի «Թալիմ» թայֆունի պատճառած վնասները։ Թայֆունը վնասել է 70 տների եւ երկու դպրոցի տանիքներ, երեքշաբթի հաղորդում է նահանգապետի մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Տրոպիկական թայֆունը նախօրեին էր հասել Սախալինի մարզ։ Այն իր հետ ուժեղ քամիներ եւ անձրեւներ է բերել։ Կուրիլյան կղզիներում քամու արագությունը հասել է վայրկյանում 40 մետրի։

«Ընդհանուր առմամբ ցիկլոնը վնասել է 70 տների տանիք։ Հարավկուրիլյան շրջանում վնասվել են բազմաբնակարանյին շենքերի 5 տանիքներ։ Իսկ հարեւան Կուրիլյան շրջանում օդային տարերքը շրջկենտրոնում վնասել է դպրոցի շենքի ճակատը եւ բնակելի տների 6 ծխնելույզները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ