News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ես չեմ անհանգստանում, եթե երկիրը որոշում է այլեւս չշփվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեվիդ Վալադաոն՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ թե չի վախենում արդյոք հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո։ «Եթե երկիրը միակողմանի որոշում է խզել հարաբերությունները, դա իր որոշումն է։ Եթե ցանկանում են շփվել, ապա ես ուրախ եմ այդ շփման համար։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ այցը կենտրոնացած էր ականազերծման աշխատանքների վրա։ Նպատակն է՝ 2020-ը կամ 2020-ի սկիզբն առանց ականների սկսել»,-ասել է Վալադաոն։

Նրա խոսքով՝ ականազերծման աշխատանքները մեծ կարեւորություն են ներկայացնում։ «Ես հնարավորություն ունեի այդ մասին Կոնգրեսում շատ հաճախ խոսելու։ Ես ուզում էի պարզ լիներ, որ մենք ուզում ենք դերակատարություն ունենալ այդ գործընթացում»,-բացատրել է Վալադաոն։

Հիշեցնենք, որ կոնգրեսական Վալադաոն սեպտեմբերի 18-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի  նախագահ Րաֆֆի Համբարյանի հետ հետեւել է «HAlO Trust» կազմակերպության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին։ Երկու շաբաթ առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության էր արժանացրել Վալադաոի առաջարկը՝ շարունակել ֆինանսավորել «HAlO Trust»-ին ականազերծման աշխատանքերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ