News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն:

Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել Ներկայացուցիչների պալատի հետ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցային ծրագրերի իրականացումը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, դատաիրավական բարեփոխումներին, կարեւորել իրավապայմանագրային դաշտում հայկական եւ ամերիկյան իրավական համակարգերի փոխլրացումը:

Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի փախստականների խնդրին. ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունման հարցում Եվրոպայում առաջատարներից է:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները կարեւորել են ԱՄՆ-Հայաստան խորհրդարանական համագործակցության առավել խորացումը, անդրադարձել ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին: Կարեւորվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ