News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի անասնաբուժա-սանիտարական բաժանմունքը խոզերի աֆրիկյան ժանտախտ է ախտորոշել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Օրո գյուղի ֆերմայի խոզերի  մոտ։ Բոլոր 6800 կենդանիները կոչնչացվեն, եթեքշաբթի հաղորդում է բաժանմունքի մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վարակի օջախում կարանտին է հայտարարվել, կենդանիներին ոչնչացնում են և ախտահանում են շենքերը։ Գիտնականները համաճարակաբանական հետաքննություն կանցկացնեն, որպեսզի պարզեն, թե ինչպես է վարակի հարուցիչը հայտնվել ֆերմայում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Համաձայն կենդանիների վարակիչ հիվանդությունների Միջազգային դասակարգման՝ Խոզերի աֆրիկյան ժանտախտը վիրուսային հիվանդություն է, որը դասվում է շատ վտանգավորների շարքին։ Մարդու համար վիրուսը վտանգ չի ներկայացնում, բայց լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, քանի որ  չի բուժվում և պատվաստանյութը չի ազդում կենդանների վրա։  Հիվանդությունը հնարավոր է կանգնեցնել միայն խիստ կարանտինային միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ