News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակը երեքշաբթի հայտնել է Գոլանի բարձունքում իրանական արտադրության ԱԹՍ խոցելու մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Իսրայելի ՀՕՊ  ռազմաօդային պաշտպանության միջոցները այսօր Patriot ԶՀՀ հրթիռի միջոցով խոցել են «Հիզբոլլահ» միավորմանը պատկանող ԱԹՍ, որը փորձել էր ներխուժել Իսրայելի օդային տարածք և հատել էր Գոլանի բարձունքի շրջանի «Բրավո» գիծը»,– ասվում է Իսրայելի բանակի ինֆորմացիոն կենտրոնի հաղորդագրության մեջ։

Զինվորականները նշել են, որ խոցված  ԱԹՍ-ն «ամենայն հավանականությամբ, իրականացրել է հետախուզական առաքելություն»։ «Սարքն ընկել է  Սիրիայի և Իսրայելի միջև գտնվող ապառազմականացված գոտում»,– հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։ Նշվում է նաև, որ Իսրայելը թույլ չի տա ահաբեկչական միավորումների ներխուժումը սահմանամերձ գոտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ