News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը որոշել է թարմացնել եւ ուժեղացնել կիբերանվտանգության միության ռազմավարությունը՝ կապված վերջին կիբերհարձակումների հետ: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Անվտանգության միության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կիբերանվտանգության ռազմավարություն ունենք 2013 թվականից: Սակայն վերջին հարձակումները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է այն թարմացնել եւ ուժեղացնել»,- ասել է նա:

ԵՄ նոր ռազմավարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի Կիբերանվտանգության եվրոպական գործակալության ստեղծումը՝ գոյություն ունեցող ցանցային եւ տեղեկատվական անվտանգության գործակալության հիմքի վրա: «Գործակալությունը կիբերհարձակումների կանխման եւ դրանց արձագանքելու նպատակով անդամ երկրներին օգնելու համար մշտական մանդատ կստանա»,- նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նոր գործակալությունն ամբողջ Եվրամիությունում կիբերպաշտպանության ամենամյա վարժանքներ կանցկացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ