News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Beeline-ում ամփոփվեցին  «3-րդ սերունդ» ստաժավորման հերթական՝ 9-րդ ծրագրի արդյունքները: 

Ծրագրի շրջանակում 17 ուսանողներ 11 ամիս վճարովի ստաժավորում են անցնում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարքեթինգի, Իրավաբանական եւ այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողները մշտական աշխատանքի կհրավիրվեն Beeline-ում:

«Ինձ միշտ շատ ուրախացնում է, երբ մեզ մոտ երիտասարդներ են գալիս: Հաճելի է տեսնել, որ նրանց հետաքրքիր է աշխատել մեր ընկերությունում: Դուք էլ ձեր հերթին անմիջապես «մարտի դաշտում» տեսնում եք, թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան: Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ եւ բարձր թռիչք ապագայում», - ուսանողներին շնորհավորելիս՝ նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Կարծում եմ, այս ստաժավորման ընթացքում դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, թե ինչպիսին է աշխատանքը Beeline-ում, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները, ինպես է կառուցվում համագործակցությունը մեզ մոտ: Հուսով եմ, ծրագրի ավարտին դուք բոլորդ կդառնաք մեր ընկերության աշխատակիցները, կորդեգրեք մեր ընկերության արժեքները, եւ մենք միասին կդարձնենք մեր ծառայությունները ավելի պարզ եւ հարմար մեր բաժանորդների համար», - ասաց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում արտադրական պրակտիկա է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից  ավելին դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչեւ մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ www.beeline.am կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ