News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է այն իրարանցումը, որն առաջացրել է նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը:

«Նախարարը ներկայացրել է այն, ինչ-որ բազմիցս հրապարակվել է, այսինքն, երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Նախարարը ներկայացրել է երկու բան. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա եւ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որեւէ զենքի համար հասանելի չլինի»,- այսօր՝ սեպտեմբերի 19-ին, համաժողովի ժամանակ ասաց Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց՝ եթե խոսքը վերաբերվում է տարածքներին, ապա պետք է ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը. «Ըստ էության, ինչ որ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, ինձ համար ուղղակի զարմանալի է, ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Այսօր Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ եղել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»:

Փոխնախարարը կրկին հիշեցրեց՝ բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջեւ:

Հիշեցնենք, որ Նալբանդյանը հայտարարել էր, որ խոսքն այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ հանգուցալուծումը սպառնալիքի տակ չի դրվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ