News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թռիչքի ժամանակ ամենակարեւոր գործոնները հարմարավետ նստատեղերն ու դրանց միջեւ բավականաչափ հեռավորությունն է։ Այս մասին պատմել են «Տուտու․ ռու» ընկերության ներկայացուցիչները, որոնք համապատասխան հարցում են իրականացրել իրենց հաճախորդների շրջանում։ Դրան մասնակցել է ընդամենը վեց հազար մարդ, փոխանցում է Lenta-ն։

Պարզվել է, որ  նստատեղերը հարմարավետ թռիչքի ամենակարեւոր գործոնն են հարցման մասնակիցների 38 տոկոսի համար։ 31 տոկոսը նաեւ կարեւորել է թռիչքի ժամանակը։ Մյուս տարածված պատասխաններից են օդանավի ժամանակակից սարքավորվածությունը, անվճար ոգելից խմիչքը, բարյացակամ հարեւանները ու գեղեցիկ, բարեհամբույր բորտուղեկցորդուհիները։

Իսկ ուղեւորներին անախորժություն պատճառող ամենամեծ խնդիրներից մեկը չվերթների ժամանակ առաջարկվող վատ սնունդն է։ Նաեւ՝ չվերթների ուշացումները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ