News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը կոչ է արել ԱՄն-ի ղեկավարած միջազգային կոալիցիային ու նրա կողմից աջակցվող ընդդիմությանը չխոչընդոտել ահաբեկիչների դեմ Սիրիայի կառավարական զորքերի գործողություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Որքան մոտենում է Սիրիայում ԻՊ-ի վախճանը՝ այդքան ավելի ակնհայտ է դառնում, թե ով է իրականում պայքարում ԻՊ-իդեմ, իսկ ով է երեք տարի շարունակ նմանակում այդ պայքարը։ Դրա համար էլ , եթե ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիան չի ցանկանում պայքարել ահաբեկչության դեմ Սիրիայում, թող գոնե չխանգարի նրանց, ովքեր դա անում են մշտապես ու արդյունավետորեն»-ասել է նա։

Սիրիական զորքերի դեմ ամենալուրջ հակահարվածները գրանցվում են այն շրջանից, որտեղ գտնվում են ընդդիմության խմբավորումները ու ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները։

«Առաջնագծից սիրիական հրամանատարների ուղարկած զեկույցների համաձայն՝ սիրիական զորքերի ուղղությամբ առավել լուրջ հակահարվածները ու զանգվածային կրակը հյուսիսային ուղղությունից է գրանցվում։ Այսինքն այնտեղ, որտեղ տեղակայված են «Սիրիական ժողովրդավարական ուժերի» խմբավորումները, նաեւ ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, որոնք Ռաքքայի ազատագրման փոխարեն իբրեւ այդ զինյալներին բուժօգնություն են ցուցաբերում» (մեջբերումը CNN-ի)- ասել է Կոնաշենկովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ