News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել այն հրապարակում, որտեղ կառուցվելու է Թուրքիայի «Ակույու» առաջին ատոմային էլեկտրակայանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչեւը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովի 61-րդ նստաշրջանի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են՝ այդ թվում հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունը»,- ասել է նա։

Լիխաչեւը հիշեցրել է, որ Ռոսատոմը հույս ունի մինչեւ  տարեվերջ ստանալ Թուրքիայում առաջին ատոմային էլեկտրակայան կառուցելու արտոնագիր։ «Քանի որ Թուրքիայում մենք աշխատում ենք անմիջականորեն կանոնակարգողի հետ, մենք հույս ունենք արդեն այս տարի ստանալ արտոնագիրը։ Բայց ընդհանուր շինարարությունն արդեն լիարժեք ընթանում է, դրա համար էլ լավատեսաբար ենք տրամադրված»,- ասել է Լիխաչեւ ը։

Ռուսաստանն ու Թուրքիան 2010-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր՝ Թուրքիայում «Ակույու» ԱԷԿ-ի շինարարության ու շահագործման մասին։ Նախագիծը, որը գնահատվում է 20 մլրդ դոլար, նախատեսում է չորս էներգաբլոկների կառուցում՝ 4800 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ «Ակույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը Ռոսատոմը հույս ունի գործարկել արդեն 2023-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ