News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը Խորվաթիայի Ամերիկյան ինստիտուտին 24 ժամ ժամանակ է տվել Զագրեբի փողոցներում տեղադրված վահանակներից իր լուսանկարը վերացնելու համար, հայտնում է RTL-ը։

Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Ամերիկյան ինստիտուտը սկսել է գովազդարշավ անգլերենի ժողովրդականությունը բարձրացնելու համար՝ օգտագործելով ԱՄՆ առաջին տիկնոջ լուսանկարը։

«Մենք ստացել ենք բացառիկ տեղեկություն այն մասին,  որ տիկին Թրամփը վրդովված է ու բացի այդ նրա կողմից պատրաստվում է հայց, նա պահանջում է 24 ժամվա ընթացքում հանել բոլոր պաստառները»,- հայտնել է հեռուստաալիքը։ «Ձեռնարկությունը, որը մշակել էր այդ մարկետինգային արշավը, ծանոթ չէ խորվաթական օրենքներին։ Իսկ օրենքն ասում է, որ ոչ ոք չի կարող օգտագործել մարդու դեմքը, լուսանկարը կոմերցիոն նպատակներով, եթե չկա այդ մարդու համաձայնությունը»,- հայտնել է Խորվաթիայում Մելանիա Թրամփի շահերը ներկայացնող փաստաբան Նատաշա Փիրց Մուսարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ