News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայ Տյերի Նոդարյանը մտադիր է իրենց պատմական հայրենիքի հետ ծանոթացնել Ալֆորվիլի հայկական դպրոցի սաներին։ Այս մասին Նոդարյանը՝ Armenoscope լրատվական կայքի ղեկավարը, պատմել է NEWS.am –ի թղթակցին Հայաստան- Սփյուռք ֆորումի ժամանակ, որը Երեւանում է անցկացվել։

Փարիզի այդ արվարձանում ապրում է հայկական համայնք, որը զգալիորեն համալրվել է 90-ականներին Հայաստանից արտագաղթածներով։

Միգրանտների զավակներից շատերը մանկության տարիներին են մեկնել Հայաստանից, այսինքն հազիվ են հիշում հայրենիքը։ Իսկ արդեն ֆրանսահայերի զավակները առհասարակ չեն ճանաչում Հայաստանը։ «Թող միանգամից հետաքրքիր վայր ժամանեն։ Չէ՞ որ Արենիում վերջին տարիներին ինչ հայտնագործություն ասես որ չի եղել»,- հավելեց նա։

Նոդարյանը արդեն սկսել է միջոցներ հավաքել ու հույս ունի, որ կկարողանա նվազ բարեկեցիկ դպրոցականների ընտանիքներին օգնել ավելի բարեկեցիկ ընտանիքների հաշվին։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի «Արենի 1» քարանձավում 2008-ին գտել են գինեգործական համալիր, որը տարեգրվում է մ․թ․ա 3900-3700 թթ․ , իսկ 2010-ին այնտեղ գտել էին մ․թ․ ա 5500 թվականից պահպանված կաշվե մաշիկ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ