News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտտոնյաները մերժել են տնտեսության վրա միգրանտների դրական ազդեցության մասին հետազոտությունը, գրում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրները։

Հայտնում են, որ պաշտոնյաները մերժել են զեկույցի նախագիծը, որը պատրաստել էին ԱՄՆ առողջապահության դեպարտամենտն ու սոցիալական ծառայությունը։ Հետազոտության տվյալներով, վերջին տասնամյակին միգրանտները 63 մլրդ դոլարի մուտք են ապահովել պետական բյուջե։

Նաեւ զեկույցում նշվում է, որ 2005-2014 թթ․ միգրանտները գրեթե 269․1 մլրդ դոլարի չափով դաշնային ո ւ տեղական հարկեր են վճարել։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շախը հայտնել է, որ հաշվետվության նախագիծը «ներկայացվել է նրանց, ովքեր ամենից շատ են մտահոգված գաղափարախոսական օրակարգով, այլ ոչ թե նրանց, ովքեր ճշգրիտ տվյալներին են վստահում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ