News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմը կասեցրել է ադրբեջանական պատվիրակության հակահայկական զեկույցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աժ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Փարիզում սոցիալական հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի  կողմից ներկայացվել է զեկույց՝ «Երեխաների պաշտպանությունը զինված կոնֆլիկտների ընթացքում» վերատառութամբ։ Ինչպես եւ սպասվում էր զեկուցողը ներկայացրել է ադրբեջանական տեսակետը այս հարցի կապակցությամբ, եւ այսօր հանձնաժողովը  ըստ էության պիտի լսեր նրան եւ հավանության արժանացներ հետագա շարունակությունը, սակայն մեր պատվիրակության անդամները պատվիրակության կողմից վաղօրոք ուրվագծված մարտավարության արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկումը հետաձգել մինչեւ հոկտեմբեր՝ կողմերի առաջարկները լսելու եւ զեկույցը բալանսավորելու հետ կապված՝ համարելով, որ ադրբեջանական կողմը չի կարող լինել անաչառ»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ