Ուկրաինայում պետք է ապահովել արդյունավետ հրադադար, իսկ դրա համար պետք է մշտապես կատարել ստանձնած պարտականությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ՄԱԿ ԳՎ 72-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Ուկրաինայում մենք պետք է մշտապես կատարենք մեր ստանձնած պարտականությունները ու ապահովենք արդյունավետ հրադադար, աստիճանաբար, ինչպես անում էինք Գերմանիայի հետ միասին, որպեսզի այն կողմերը, որոնք կան այնտեղ, հետեւեն միջազգային իրավունքին ու վերջին հաշվով հանգեն հակամարտությանը վերջ տալուն»,- նշել է նա։