News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփն ամբողջ աշխարհի նախագահը չէ, հետեւաբար չի կարող միջամտել հարավամերիկյան երկրի գործերին։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թրամփը ամբողջ աշխարհի նախագահը չէ,յուրաքանչյուր երկիր իրավասու է որոշել, թե իր կառավարությունն ինչ համակարգ է ցանկանում զարգացնել»,- ասել է նախարարը ։

Սպիտակ տան ղեկավարը քննադատել էր, մասնավորապես, Վենեսուելայի որդեգրած սոցիալական զարգացման ուղին։

«Ոչ մի համաշխարհային առաջնորդ չի կարող վիճարկել մեր ժողովրդավարությունը, մեր ինքնիշխանությունն ու քննադատել մեր կառավարական մոդելը»,- ասել է Արեասան։ Ընդ որում նա նշել է, որ իր երկիրը կշարունակի փնտրել երկխոսություն ԱՄՆ-ի հետ, բայց կպայքարի իր ինքնիշխանության համար։

Ավելի վաղ, ՄԱԿ տրիբունայից իր ելույթի ժամանակ, Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Վենեսուելայի դեմ հետագա գործողությունների, եթե այդ երկրի կառավարությունը չփոխի իիր քաղաքականությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ