News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Forbes-ը թողարկել է ամսագրի հոբելյանական համարը՝ մոլորակի ամենաազդեցիկ 100 մարդկանց պատմություններով ու խորհուրդներով։ Հատուկ համարի շապիկը պատկերում է միլիարդատեր Ուորեն Բաֆետին՝ ձեռքին 1917-ին հրատարակված  ամսագրի առաջին համարը։

Ընդ որում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի օգնությամբ ընթերցողը կարող է «հոլոգրաֆիկ» Բաֆետին հարցեր ուղղել, պարզապես իր սմարթֆոնով լուսանկարելով համարի շապիկը, գրում է պարբերականը։

«Ներկայացնելով Forbes-ի նման ապրանքանիշ, ոը կուռք է ձեռներեցների կապիտալիզմի համար, մենք մտածեցինք, որ կարեւոր է հարգանքի տուրք մատուցել անցած դարին, նաեւ ողջունել հաջորդ դարը»,- մեջբերում է ամսագիրը հոբելյանական համարի գլխավոր խմբագիր Ռենդալ Լեյնին։

Ամենաազդեցիկ գործարարների ցուցակում, Բաֆեթից բացի ընդգրկվել են իտալացի մոդելյեր, Giorgio Armani S.P.A նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին, Amazon ինտերնետային ռիթեյլորի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը, բրիտանացի ձեռներեց Ռիչարդ Բրենսոնը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, Microsoft –ի հիմնադիր Բիլ Գեյթսը, մեդիամագնատ Ռուպերտ Մյորդոկը, Իլոն Մասկը, Մարկ Ցուքերբերգն ու այլք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ