News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի թերեւս առանցքային գործնական նպատակը իրականում կապ չունի այն հռչակագրերի հետ, որոնք ներկայացվում են այդ հարթակում արդեն երկու օր շարունակ: Ընդ որում, ներկայացվում են մեկը մյուսից գայթակղիչ ու հետաքրքիր հեռանկարներ, հատկապես Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում: Այդ ամենը սակայն որեւէ աղերս չունի իրականության հետ, քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխող համակարգի հիմնարար հարցը՝ իշխանության դե յուրե լծակների, պատասխանատվության եւ կապիտալի բաշխվածության հարաբերակցության հարցը, որն այլ կերպ կարող ենք որակել իշխանության հարց:

Ահա հենց այդ հարցում էլ իր գործնական նշանակությամբ դիտարկվում է Հայաստան-Սփյուռք համաժողովը Հայաստանի իշխանության համար պայքարող սուբյեկտների շրջանակում: Բանն այն է, որ համահայկական խորհրդի ստեղծումը, Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացումն ունի հենց ոչ թե համապետական եւ համազգային, այլ զուտ իշխանական, ներիշխանական, ներհամակարգային ֆունկցիոնալ նշանակություն:

Համահայկական խորհուրդը լինելու է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացի բեւեռներից մեկը: Դա անկասկած է: Այդ գործընթացի առանձնահատկությունն ընդհանրապես բազմաբեւեռությունն է, որը հանդիսանում է նախագահի պաշտոնը թողնող Սերժ Սարգսյանի համակարգային վերամոդելավորման մեթոդաբանության առանցքը: Բեւեռների մի զգալի մասը ձեւավորվեցին Սահմանադրության փոփոխության ուժով:

Դրա շնորհիվ Հայաստանի իշխանությունը բրգաձեւ կառույցից, ըստ էության, վերածվեց բազմաբեւեռ համակարգի, որտեղ միմյանց հակակշռում են խորհրդարանական եւ գործադիր կառույցները: Համահայկական խորհուրդը գործնականում լինելու է մեկ այլ հակակշիռ, ընդ որում ոչ միայն պետական իշխանության լծակներին, այլ նաեւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ այլ լծակի՝ Հայաստանի ներդրողների ակումբի, որը գործնականում հավակնում էր լիներ ծանրության յուրօրինակ կենտրոն:

Սերժ Սարգսյանը գործնականում չունենալով ֆինանսական այդ կենտրոնին հակակշռելու համարժեք ռեսուրս, թեեւ նա գտնվում էր ակտիվ որոնումներում, փորձեց հակակշռել այսպես ասած բարոյական ռեսուրսով՝ համահայկական խորհրդի միջոցով:

Համահայկական խորհուրդը, անկասկած, ֆինանսական կենտրոն չէ, սակայն դրա ձեւավորման գործընթացն ինքնին ստեղծում է ներդրողների ակումբի համար շոշափելի մրցակցություն, քանի որ Սարգսյանը առանցքն է փոխում:

Եթե խորհրդարանական ընտրությունների շրջանում Կարեն Կարապետյանը մատուցեց Հայաստանի ներդրողների ակումբը, դրանով օրակարգային նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը, ապա Սերժ Սարգսյանն այժմ մատուցում է համահայկական խորհուրդը եւ փոխում առանցքը, ընդ որում՝ առավել խորքային եւ ինստիտուցիոնալ կերպով:

Կարապետյաններին թվում էր, որ ֆինանսական կենտրոնը բավարար է Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար: Բայց Սարգսյանը մեծացնում է այդ բուռը՝ համահայկական մասշտաբով, եւ եթե անգամ չի կարողանում դուրս գալ դրանից, ապա մեծացնում է դրա մեջ իր մանեւրի հնարավորությունը: Զուտ ֆինանսական գերակայության դերը էապես նվազում է, քանի որ Կարապետյանները նմանվում են գնորդի, որի ձեռքում փող կա, բայց չկա դրանով գնելու ապրանք, որովհետեւ Սերժ Սարգսյանը «պահեստավորում» է այն համահայկական խորհրդում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ