6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի ափերին, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 01.43-ին: Էպիկենտրոնը գտնվում է Օքլենդ անբնակ կղզուց 256 կմ արեւմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ:
Տեղեկություններ չեն հաղորդվում հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին: Չի հայտնվել նաեւ ցունամիի վտանգի մասին: