News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատուհաս է դարձել ողջ հանրության համար։ Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։

Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից օգտվելիս անձնագիրը բավարար փաստաթուղթ չէ եւ պարտադրել է, որ սոցփաթեթի շահառուները պարտադիր ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան օգտվել փաթեթներից։ Վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել։ Շատերը ստիպված նույնիսկ հավելյալ գումար են վճարում, որպեսզի կարողանան հերթերից դուրս ստանալ քարտերը ու փորձեն հանգստանալ ինչ-որ տեղ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս։

Սրանից բացի, Ալթունյանը հանրության զգալի հատվածի  դժգոհությունը հրավիրեց իր ուղղությամբ, երբ որոշում կայացրեց, որ հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները մոտ ապագայում այլեւս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ