News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Վելիկի Նովգորոդ քաղաքում կնախագահի ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական նիստը:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակից երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների, ինչպես նաեւ հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործերի ընթացքը:

Ա. Շաբոյանը նիստում հանդես է եկել ելույթով՝ մեր երկրի մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, իրականացվող վարույթների ընթացքի եւ այլ առանցքային հարցերի վերաբերյալ: ՏՄՊՊՀ նախագահը գործընկերներին է ներկայացրել նաեւ Հանձնաժողովի վարույթում գտնվող անբարեխիղճ մրցակցության դրսեւորման մի քանի գործեր:

Նիստում մեծ արձագանք է գտել հատկապես ՀՀ եւ ՌԴ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությամբ մշակված Կարտելների դեմ պայքարի համատեղ կոնվենցիան, որով համագործակցության իրավական հարթակ է ստեղծվում տարբեր երկրների մրցակցային մարմինների միջեւ՝ հակամրցակցային համաձայնությունների բացահայտման եւ դրանց դեմ արդյունավետ պայքարի համար։

Կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների տեղաշարժին զուգահեռ, փոխվում է նաեւ մրցակցային օրենսդրության խախտումների բնույթը։ Առավել հաճախակի են դառնում անդրազգային խոշոր կորպորացիաների կողմից շուկաների բաժանման միջոցով մրցակցությունը սահմանափակելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու դեպքերը։

Նման երեւույթների դեմ պայքարը չի կարող արդյունվետ լինել, առանց տարբեր երկրների մրցակցային մարմինների համակարգված համագործացության։ Այս խնդիրն առավել արդիական է փոքր երկրների պարագայում։ Ուստի Կոնվենցիայի նպատակն է ապահովել արդյունավետ մեխանիզմներ՝ աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման, համատեղ ստուգումների եւ վարույթների իրականացման, փաստաթղթերի փոխանակման եւ փոխգործակցության այլ գոծառույթներ իրականացնելու նպատակով։

Այս աշխատանքներն ապահովելու համար նախատեսվում է ստեղծել նաեւ միջազգային համակագող մարմին՝ Կոմիտե, որն օժտված կլինի մրցակցային մարմինների փոխգործացությունը եւ աշխատանքները համակարգելու լիազորություններով։ ԱՊՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում քննարկել է նաեւ առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարեւոր իրադարձությունները:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ