News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցողը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Մենք այսօր Ռեքս Թիլերսոնի հետ քննարկել ենք Սիրիայի խնդրով մեր շփումները: Շփումները շարունակվում են զինվորականների միջեւ այն նպատակով, որպեսզի առճակատումները բացառվեն մի կողմից Ռաքայի գրավման ծրագրերի իրականացման ժամանակ, մյուս կողմից՝ Դեր Զորի գրավման: Եվ զինվորականները շարունակում են համաձայնեցնել այն քայլերը, որոնք պահանջվում են, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարի նպատակները չտուժեն»,- հանդիպումից հետո ասել է Լավրովը:

Ըստ որում՝ նա հավելել է, որ «Սիրիայում ամերիկյան կոալիցիայի գտնվելու իրողությունն ընդունելով հանդերձ՝ այն, այնուամենայնիվ, այնտեղ անկոչ հյուր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ