ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Թրամփը խոստացել է աջակցել գլխավոր քարտուղարի՝ ՄԱԿ-ի բարեփոխման ջանքերին, որը կենտրոնացած է 3 սյուների վրա՝ խաղաղություն եւ անվտանգություն, կառավարման զարգացում եւ բարեփոխում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լայչակի հետ առանձին հանդիպման ժամանակ Թրամփը նշել է ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին, հստակեցրել է Սպիտակ տունը:
Թրամփն այս շաբաթ քննադատել էր համաշխարհային կազմակերպությանը՝ հայտարարելով, որ նրա բյուջեի աճը չի արդարացրել արդյունավետության բարձրացման սպասումները: