News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՄԱԿ–ում երկակի չափանիշների օրինակ են։ Այս մասին ասել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Թրամփն իրեն աշխարհի բոլոր երկրների տերն է զգում, խոսում է ինքնիշխանությունից, բայց բազաներ եւ ռազմական միջամտություն է պարտադրում։ Երկակի չափանիշներ»,– գրել է Մորալեսը Twitter–ում։

«Ինձ չի զարմացնում, որ նման մուլտիմիլիոնատերը, ինչպիսին Թրամփն է, հարձակվում է սոցիալիզմի վրա։ Մեր պայքարը միշտ գաղափարական է լինելու եւ ծրագրային։ Շատ ափսոս, որ Թրամփը մի կողմից երկխոսության կոչ է անում Վենեսուելայում, իսկ մյուս կողմից զենք է պատրաստում միջամտելու համար»,– ասել է Մորալեսը։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալով՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է Վենեսուելայի դեմ հետագա գործողությունների, եթե այդ երկրի կառավարությունը չփոխի իր գիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ