News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Renshin դեւելոփերական ընկերությունը մոտ 20 միլիոն դոլարի ներդրում է կատարում «DAVTASHEN HOUSE 2» նոր բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին, որը տեղակայված է լինելու Դավթաշենի կամրջի եւ Սրբոց Նահատակաց եկեղեցու հարեւանությամբ:

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ կառուցվող շենքի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրման արարողությունը, որը եւ մեկնարկեց  շինարարական աշխատանքները: Արարողությանը  մասնակցում էին ընկերության բաժնետերեր Արայիկ Կարապետյանը եւ Էդուարդ Մարությանը:

Համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով եւ ինքնատիպությամբ: Ինչպես նախկինում կառուցված համալիրներն, այն նույնպես առանձնանում է իր հետաքրքիր,   դասական   ճարտարապետությամբ   ու  անկրկնելի  ոճով, հարմարավետ, լուսավոր  եւ  ժամանակակից բնակարաններով:

Ընկերությունը  պատրաստվում է իր հաճախորդներին բնակարան գնելու համար առաջարկել նոր, հարմար վճարման պայմաններ մինչեւ 15 տարի վճարման ժամկետայնությամբ եւ «Եկամտային հարկի մասին» օրենքին համաձայն, վարկառուի հիփոթեքի սպասարկման տոկոսների հետ վերադարձ:

Renshin դեւելոփերական ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Արայիկ Կարապետյանի  եւ Էդուարդ Մարությանի կողմից։  Հիմնադրումից մինչ օրս ընկերությունը անմիջական  մասնակցություն է ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձեւավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը: 

Տարիների  ընթացքում ընկերությունը ձեռք է բերել իր ուրույն տեղն անշարժ գույքի շուկայում: Նոր եւ բարդ  ծրագրերի նախաձեռնում եւ հետեւողական իրագործում, համաշխարհային տենդեցներին  ու   միջազգային  չափանիշներին համապատասխան,  ահա այն   հիմնական  սկզբունքները,   որոնց   շնորհիվ  «Ռենշին» ՍՊԸ-ն իր գործունեության մոտ 12 տարիների ընթացքում հասավ բարձր հաջողությունների, ապահովելով  անընդհատ  զարգացում: 

Հենց այս սկզբունքների շնորհիվ էլ հասարակության շրջանում իրականացրած հարցումների արդյունքում «Ռենշին» ընկերությունը ճանաչվել է 2014թ.-ի լավագույն կառուցապատող ընկերություն: Իսկ 2017թ․-ի օգոստոսի 11-ին քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել «Ռենշին» ընկերության  հիմնադիրներ Արայիկ Կարապետյանին եւ Էդուարդ Մարությանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ