News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման նախագիծը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշված է կառավարության կայքում:

Համաձայնագրի նախագծով որոշվում են ԵՏՄ երկրների հսկողության պահանջների եւ ֆինանսական շուկայի մասնակիցների հսկողության կարգի, լիցենզիաների փոխճանաչման համար պայմանների ապահովման, ինչպես նաեւ այս երկրների ֆինանսական շուկայում գործունեության նկատմամբ միասնական մոտեցումների որոշման ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ուղությունները եւ կարգը:

Նշվում է, որ ՌԴ Ֆինանսների նախարարությունը կարող է նախագծում փոփոխություններ կատարել, որոնք սկզբունքային բնույթ չունեն:

Նշվում է նաեւ, որ այս նախագծի պատրաստումը պայմանավորված է ԵՏՄ անդամների միջեւ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ծառայությունների հատվածում (բանկային, ապահովագրության, արժեթղթերի շուկա) գործունեության լիցենզիաների փոխճանաչում, ֆինանսական շուկաների ոչ խտրական հասանելիության ապահովում, ֆինանսական շուկայում պետական կարգավորման, վերահսկողության եւ հսկողութան կատարելագործում եւ ֆինանսական ոլորտում երկրների օրենսդրության ներդաշնակեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ