News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի դիզայներ Ալբերտ Փյուքիզը գոտկատեղի պայուսակ է առաջարկել, որը նման է շապիկի տակից երեւացող մեծ փորի, հայտնում է Mashable-ը:

Փյուքիզը փորձնական օրինակ է պատրաստել եւ լուսանկարվել այն իրանին հագնելով: Լուսանկարում նա դնովի փորից գարեջուր, ականջակալներ եւ iPhone է հանում:

Դիզայները մտահղացել է պայուսակի 6 մոդիֆիկացիա: Հիմնական մոդելից բացի, որը նա կնքել է «Ալլեն» անունով, կան նաեւ «Դարեք» (սեւ կաշվե տարբերակ), «Մագնուս», որը ճարպակալմամբ մարդու փոր է հիշեցնում, մազածածկ «Շերման»:

Գաղափարը համացանցում հանրահայտություն է ձեռք բերել, այդ թվում՝ չինական Weibo-ում: Դիզայների խոսքով՝ իր հետ արդեն կապ են հաստատել ընկերություններ, որոնք պայուսակներ են պատրաստում: Դրանից բացի նա մտածում է Kickstarter-ի միջոցով դրամահավաքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ