News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին, խթանեցին առեւտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ