News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ կարոտում են ոչ թե ԽՍՀՄ–ը, այլ իրենց երիտասարդությունը։ «Մեդիակենտրոնում» քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

«Այն ամենն, ինչ ասում են, սուտ է։ Բժշկությունն ու կրթությունը անվճար չեն եղել»,– վստահեցրեց Պապյանը։ Նա միաժամանակ հիշեցրեց 1920-1940–ական թթ. բարդությունները, եւ որ Ղարաբաղի խնդիրը, Նախիջեւանի խնդրի նման, իր ակունքներով տանում է ԽՍՀՄ շրջանը։ «Բարեբախտաբար երիտասարդները հակված են ճիշտ գնահատականների»,– վստահություն է հայտնել Պապյանը՝ նշելով, որ Հայաստանը դե յուրե անկախ է, բայց ահա դե ֆակտոյի հետ խնդիրներ կան։ Այս կապակցությամբ նա հայտարարեց, թե Հայաստանը ժամանակին զոհաբերել էր իր անկախության մի մասը ԵՄ–ի հետ հայտնի համաձայնագրի ստորագրման հարցում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ չկայացած պետական մարմինների խնդիրը տանում է մտածելակերպի խորհրդային շրջան եւ վաղվա օրվա մասին չմտածելը։ «Երբ բանակից գողանում էին, ո՞ւմից էին գողանում։ Իրենցից, իրենց երեխաներից»,– պարզաբանեց Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ