Արդեն հարկավոր է մտածել Լեռնային Ղարաբաղի ազատագրված հողերի բնակեցման մասին: Այս մասին սեպտեմբերի 20-ին նշեց պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում:
Նրա խոսքով՝ հենց այս նպատակին են ծառայել հայ ժողովրդի անձնազոհ հաղթանակները: Այդ հաղթանակները պետք է պսակել միջազգային պայմանագրերով: «Այս հաղթանակներին չեն կարող տիրանալ ո՛չ սպառնացող Ալիեւները, ո՛չ ժամանակակից զենքի համար կատարվող նրանց ծախխսերը, ո՛չ Բաքվի դաշնակիցների չփոխվող գործողությունները: Յուրաքանչյուր հայ պետք է մտածի այն մասին, թե ինչպես ուղղակիորեն կամ անուղղակի միջոցներով պաշտպանի Հայաստանը եւ Ղարաբաղը: Մեզանից յուրաքանչյուրը յուրատեսակ զինվոր է եւ պետք է սրան պատրաստ լինի»,- նշեց Վարդանյանը: