News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենք Փալոնեն եւ արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Թուլսի Հաբարդը այցելել են Արցախ:

Նրանց ուղեկցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Րաֆֆի Համբարյանը: «Ինչպես կարողացել են համոզվել Կոնգրեսի մեր բարեկամները, Արցախը չափից ավելի ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտարերկրյա տիրակալության դեմ բռնապետության նկատմամբ ժողովրդավարության արժանի եւ դժվարությամբ նվաճված հաղթանակ է»,- նշել է Համբարյանը:

Փալոնեն եւ Հաբարդն այցելել են Շուշիի եւ Ստեփանակերտի մշակութային եւ կրոնական կենտրոններ, նաեւ ելույթ են ունեցել Արցախի խորհրդարանում: Այցի ընթացքում նրանց  ուղեկցել են ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանը եւ Ամերիկայի Հայկական ասամբլեայի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսական Դեւիդ Վալադաոն սեպտեմբերի 18-ին նույնպես Արցախ էր այցելել, որտեղ ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանի հետ հետեւել էր HAlO Trust կազմակերպության ներկայացուցիչների ականազերծման աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ