News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը բաց է բոլոր այն խելամիտ առաջարկությունների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի եւ ժողովրդի համար: Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը` ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում:

«Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում այն կառույցների ջանքերը, որոնք օգնություն են ցույց տալիս հայրենիքին։ Համոզված եմ, որ ձեզանից շատերն ունեն գաղափարներ եւ առաջարկություններ, որոնք եւս գուցե անհրաժեշտ է ներկայացնել խորհրդարանական ձեւաչափով»,-ասել է Բաբլոյանը եւ շարունակել. «Մեր բոլորիս երազանքն է ստեղծել արդար եւ ազատ պետություն։ Մենք անցել ենք ժողովրդավարական եւ կայուն զարգացման ուղու: Աշխարհի ներկայիս տնտեսական եւ քաղաքական իրավիճակը պահանջում է կատարելագործել տնտեսական եւ քաղաքական դիվանագիտության գործիքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ