News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Հարավային Աֆրիկայի գիտնականները ապացուցել են, որ ՌՆԹ կարճ նուկլեոտիդային շղթաները կարող են ինքնաբուխ միանալ իրար՝ առաջացնելով խոշոր մոլեկուլներ։  Այս ունակությունն անհրաժեշտ է համարվում նախնական խառնուրդում ֆերմենտային ակտիվությամբ միացությունների առաջացման համար, որոնք իրենց մեջ գենետիկ տեղեկություններ են  պահպանում, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Royal Society Open Science ամսագրին:

Համաձայն ՌՆԹ–աշխարհի հիպոթեզի՝ կենդանի բջիջների նախնիները եղել են մոլեկուլ-ֆերմենտները, որոնք ունակ են եղել իրենց կրկնօրինակելու։ Հայտնի է, որ նման միացությունները մեծ են եւ բարդ: Նրանք պետք է ձեւավորվեին ավելի փոքր մոլեկուլներից, երբ երկու նուկլեոտիդային շղթաները ծայրերով միանում են իրար։

Որպես հետազոտության օբյեկտ՝  գիտնականներն օգտագործել են բարդ Ռ18 ՌՆԹ- պոլիմերազ: Այս խոշոր մոլեկուն ունի երկու ակտիվ կենտրոն։ Դրանցից մեկն իրականացնում է պոլիմերազային ակտիվություն, այսինքն՝ սինթեզում է ՌՆԹ նուկլեոտիդներից բաղկացած մոլեկուլը, մյուսը համարվում է լիպոսային միջուկը։

Գիտնականները գնահատել են մոլեկուլների ինքնուրույն միացման ունակությունը։ Ռ18–ը շատ ցածր ակտիվություն է ցուցաբերել, սակայն ամենափոքր Ռ18-Տ4 շղթան իրեն է միացրել ամենատարբեր ՌՆԹ մոլելուլներ։ Շղթայի երկարելուն զուգահեռ՝ լիպոսային ակտիվությունը նվազում էր, եւ մոլեկուլը կարող էր միանալ միայն կոնկրետ սուբստրատների հետ։ Մասնագետների խոսքով՝ այդպես ռիբոզիմները սպեցիֆիկություն են ձեռք բերում, ինչը բնորոշ է կենդանի բջիջների ֆերմենտներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ