News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինչպես նախկինում, Չինաստանը վճռականորեն պնդում է, որ բոլոր կողմերը խստագույնս կատարեն Իրանի հարցով գործարքը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության Իրանի միջուկային հարցով համաձայնագրի փոփոխության անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարություններին, մենք եւս դրանց վրա ուշադրություն դարձրեցինք… Ինչ վերաբերում է չինական կողմին, ապա մենք, ինչպես նախկինում, կողմ ենք հանդես գալիս, որպեսզի բոլոր կողմերը խստագույնս կատարեն այդ համաձայնագրի դրույթները: Մենք նաեւ հույս ունենք, որ բոլոր կողմերը կպաշտպանեն այն արդյունքը, որին դժվարությամբ հասանք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լու Կանը՝ մեկնաբանելով Թիլերսոնի հայտարարությունը:

Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը լավ օրինակ է միջազգային հիմնահարցերը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորելու համար եւ ահռելի նշանակություն ունի չտարածման միջազգային ռեժիմի պահպանման, Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության աջակցության համար:

Ավելի վաղ Թիլերսոնը հայտարարել էր, որ առավել մտահոգություն են հարուցում համաձայնագրի այն դրույթները, որոնք գործելու ժամկետ ունեն եւ ինչ-որ ժամանակ անց կլարանան: Նրա խոսքով՝ «սա առաջ ընթանալու ուղի չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ