News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիայում եւ Ուելսում նորածին աղջիկների ամենատարածված անունների շարքում Օլիվիա անունն առաջին տեղում փոխարինել է Ամելիային, հայտնում է BBC-ն: 

Ազգային վիճակագրական վարչության տվյաներով՝ տղաների անունների շարքում առաջին տասնյակում է հայտնվել Մուհամմեդ անունը, որն 8-րդ տեղում է: Անցյալ տարի Անգլիայում եւ Ուելսում այսպես են անվանակոչել 3908 տղաների:

Տղաների անունների առաջին հնգյակը գլխավորել է Օլիվերը, երկրորդ հորիզոնակում է Հարրին: Տարածվածությամբ երրորդն է դարձել Ջորջը: Հնգյակը եզրափակում են Ջեք եւ Ջեյքոբ անունները:

Կանանց անունների շարքում առաջատարը Օլիվիան եւ Ամելիան են: Երրորդ տեղում է Էմիլին, չորրորդ՝ Այլան, հինգերորդ՝ Ավան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ