News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի երկրաբանության եւ մանրէաբանության ինստիտուտի և Նովոսիբիրսկի պետական համալսարանի  գիտնականները Բայկալի լեռնային գոտու համապարփակ ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ Եվրասիա մայրցամաքը կարող է բաժանվել երկու մասի, իսկ լիճը 20 միլիոն տարի հետո կվերածվի օվկիանոսի։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի  «Գիտությունը Սիբիրում» պաշտոնական պարբերականը։

«Բայկալի լեռնային գոտին, որը երկրակեղեւի հսկայական ճեղքվածք է, աստիճանաբար ընդլայնվում է: Իջվածքների հատակները տարեկան խորանում են  3-4 մմ, իսկ լեռները լճի շուրջ տարեկան աճում են  5-6 մմ: Եթե գեոդինամիկ իրավիճակը չփոխվի, ապա 20 միլիոն տարվա ընթացքում խոշոր մայրցամաքը կրկին կբաժանվի երկու մասի, իսկ Բայկալի տեղում կհայտնվի նոր օվկիանոս», - ասվում է հաղորդագրության մեջ։

 Գիտնականները վերլուծել են իջվածքային հատվածում նստվածքային կուտակումների գործընթացները եւ եկել այն եզրակացության, որ 5-7 մլն տարի առաջ տարածաշրջանում տեկտոնական ակտիվությունը կտրուկ աճել էր. լեռները սկսել էին արագ աճել, իսկ գոգավորությունները՝ էլ ավելի խորանալ: Վերլուծության հիման վրա կատարվել է մայրցամաքի անջատման ժամկետների մասին կանխատեսում:

Բայկալի լեռնային գոտու նման համապարփակ ուսումնասիրություն կատարվել է առաջին անգամ, նշում է պարբերականը։ Նախկինում երկրաբանները ուսումնասիրել են միայն որոշ մասեր, հաղորդում է TASS- ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ