News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իրաքցի 16-ամյա փախստական աղջիկը Բեռլինի մետրոյում 14 հազար եվրո է գտնել եւ վերադարձրել օրինական տիրոջը, հաղորդում է Deutsche Welle-ն։

Բեռլինի 78-ամյա բնակչուհին սեպտեմբերի 15-ի երեկոյան մետրոյի գնացքում մոռացել է պայուսակը, որի մեջ էլ եղել են փողերը։  Նկատելով կորուստը՝ նա անմիջապես դիմել է մետրոյի անձնակազմին, սակայն նրանք չեն կարողացել օգնել նրան: Երկու օր անց փախստականների տեղական կենտրոնում բնակվող 16-ամյա մի աղջիկ իր մոր հետ եկել է ոստիկանության բաժին: Նա իրավապահ մարմիններին է հանձնել պայուսակ, որը գտել է մետրոյի գնացքում։ Բոլոր փողերը տեղում են եղել։

Բարի գործի համար փախստականների ընտանիքին արժանի պարգեւ է սպասվում։ Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ սեփականատիրոջ գտնված գումարի կամ արժեքավոր իրերի վերադարձման համար նախատեսվում է գումարի կամ արժեքի 3 տոկոսի չափով պարգեւատրում։  Եթե արժեքավոր իրերը հայտնաբերվում են հասարակական տրանսպորտում, ապա տոկոսը կրկնակի անգամ նվազում է։ Այսպիսով աղջիկը կարող է ստանալ 210 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ