News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան չորեքշաբթի մոտ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել, որոնք նախատեսված էին Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար։ Այս մասին հայտնում է El Periodico–ն։

Ըստ տեղեկությունների՝ քվեաթերթիկները հայտնաբերվել էին կատալոնական Բիգես ի Ռիելս բնակավայրի տպարանում։ Հաղորդվում է, որ իրավապահները նաեւ ձերբակալել են տպարանի երկու աշխատակիցների։

Ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Կատալոնիայի կառավարության որոշ դեպարտամենտներում խուզարկումներ էր իրականացնել։ Ստուգումները կարող են կապ ունենալ անկախության հանրաքվեի հետ կապված փաստաթղթերի որոնումների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ