Ավստրիական Kreisel ընկերությունը Առնոլդ Շվարցենեգերի համար ստեղծել է աշխարհում առաջին Hummer H1-ը:
Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել ընկերության նոր հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի բացման արարողության ժամանակ, որին դերասանը մասնակցել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնի հետ, հաղորդում է Motor-ը:
Ավտոմեքենան ստեղծել են ընդամենը 2 ամսում։ Առջևի և հետին առանցքները հագեցած են էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը հասնում է 490 ձիաուժի: Շարժիչները սնուցվում են 100 կիլովատ ժամ տարողությամբ մարտկոցներով։ Մեքենայի էներգիայի պահուստը 300 կմ է: Էկոլոգիական Hummer-ի քաշը 3300 կգ է։